Եղանակը փոխվում է. սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Եղանակը փոխվում է. սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Հայաստանի տարածքում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանների տվյալներով՝ քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +24-ից +26 աստիճանի սահմաններում, իսկ երեկոյան սպասվում է +20-ից +22 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +15-ից +19 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +15-ից +18-ի, իսկ նախալեռնային հատվածներում՝ +21-ից +23 աստիճանի։ Գեղարքունիքի մարզում ցերեկը սպասվում է +12-ից +17 աստիճան։ Լոռու մարզում ջերմաստիճանը կտատանվի +15-ից +18 աստիճանի սահմաններում։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում կգրանցվի +15-ից +18 աստիճան, իսկ հովտային շրջաններում օդը կտաքանա մինչև +19-ից +22 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային բնակավայրերում սպասվում է +15-ից +18 աստիճան, իսկ նախալեռներում՝ +20-ից +24 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում