Եղանակային կտրուկ փոփոխություն. Հայաստանում տեղ-տեղ սպասվում է հորդառատ անձրև և կարկուտ

Եղանակային կտրուկ փոփոխություն. Հայաստանում տեղ-տեղ սպասվում է հորդառատ անձրև և կարկուտ

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ անձրևի և ամպրոպի տեսքով, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ որոշ հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Քամին կփչի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20-ից +22 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +16-ից +18 աստիճան։

Մարզերում ևս կգրանցվի ջերմաստիճանի համապատասխան մակարդակ. Շիրակում ցերեկը սպասվում է +12-ից +16, Լոռիում՝ +13-ից +17, իսկ Գեղարքունիքում՝ +11-ից +15 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +12-ից +16-ի, նախալեռներում՝ +16-ից +19-ի։ Տավուշի հովտային հատվածներում կանխատեսվում է +17-ից +20, նախալեռնային գոտում՝ +13-ից +17 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռներում ցերեկային ժամերին սպասվում է +12-ից +16, իսկ նախալեռնային շրջաններում՝ +15-ից +20 աստիճան տաքություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում