ԱՄՆ պետքարտուղարը պահանջել է Իրանի պատվիրակությունից անհապաղ լքել երկիրը
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է Իրանի պատվիրակությունից անհապաղ լքել Միացյալ Նահանգների տարածքը այն բանից հետո, երբ երկկողմ բանակցությունները մտել են փակուղի։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ սեփական աղբյուրներին։
Երկիրը լքելու պահանջ ներկայացված անձանց թվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաբչին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներն ավարտվել են, ուստի որոշում է կայացվել պահանջել իրանական պատվիրակության հեռանալը, որն արդեն չափազանց երկար էր մնում Նյու Յորքում։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Սպիտակ տանը հույս ունեին, որ բանակցություններում հնարավոր կլինի արձանագրել որոշակի առաջընթաց, սակայն օրվա վերջում պարզ է դարձել, որ կողմերը համաձայնության չեն գալիս։ Դրանից անմիջապես հետո ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը, պետքարտուղարի հրահանգով, իրանական կողմին տեղեկացրել է Արաբչիի գլխավորած պատվիրակության անհապաղ հեռանալու անհրաժեշտության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում