Եվրոպական պատժամիջոցները չեղարկվել են, բայց Ֆրիդմանն ու Ուսմանովը դեռ չեն կարող վայելել իրենց ակտիվները
Կարդացեք նաև
Եվրոպական Միության կողմից պատժամիջոցների ցուցակից հեռացվելը դեռևս չի նշանակում, թե ռուսաստանցի միլիարդատերեր Միխայիլ Ֆրիդմանի և ազգությամբ ուզբեկ Ալիշեր Ուսմանովի առջև բացվել են բոլոր դռները։ Չնայած Բրյուսելի կայացրած որոշմանը՝ գործարարները շարունակում են բախվել լուրջ իրավական ու ֆինանսական արգելքների, քանի որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի սահմանած սահմանափակումները մնում են անփոփոխ:
Ստեղծված իրավիճակում Ֆրիդմանը դեռևս զրկված է Լոնդոնում գտնվող իր շքեղ կալվածքի սպասարկման համար վճարումներ անելու հնարավորությունից, ինչից նա դժգոհում էր դեռ ռազմական գործողությունների սկզբում, իսկ Ուսմանովը չի կարող օգտվել Dilbar օվկիանոսային զբոսանավի հնարավորություններից:
Ֆինանսական արգելքներից զատ՝ խնդրահարույց է մնում նաև Եվրոմիության տարածքում նրանց ազատ տեղաշարժը։ Ուսմանովի համար դեռևս պահպանվում է վիզային ռեժիմը, իսկ Ֆրիդմանին չի փրկում անգամ Իսրայելի քաղաքացիությունը։ Ավելին, ԵՄ մի շարք երկրներ անհատական սահմանափակումներ են կիրառում. Լեհաստանն ու Լիտվան արդեն արգելել են նրանց մուտքը, իսկ Լատվիան և Էստոնիան նախապատրաստում են համանման քայլեր։
Արդյունքում, եվրոպական պատժամիջոցների չեղարկումը գործարարներին լիարժեք ազատություն չի տալիս, և նրանց պատկանող ակտիվների ու ֆինանսական միջոցների կառավարումը շարունակում է մնալ խիստ վերահսկողության տակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում