Իրանի խորհրդարանը նոր օրինագիծ է մշակել. Իսրայելական նավերին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի քարտուղար Հասան Քաշքավին հայտնել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագծի մշակման մասին։ Նրա խոսքով՝ նոր փաստաթուղթն էապես տարբերվում է նախկինում գործող օրենսդրությունից։
Օրինագծի համաձայն՝ Իրանն ամբողջությամբ իրականացնելու է նեղուցի մուտքի և ելքի վերահսկողությունն ու կառավարումը։ Բացի այդ, իրանական կողմը վճարներ է գանձելու բնապահպանության, նավագնացության, վառելիքի և այլ ծառայությունների համար։
Քաշքավին ընդգծել է, որ Իսրայելին և Թեհրանի հետ հակամարտության մեջ գտնվող երկրներին պատկանող, ինչպես նաև Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնող կամ ռազմական բեռներ տեղափոխող նավերի մուտքը Հորմուզի նեղուց կարգելվի։
Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք Իրանի հետ հակամարտության մեջ չեն, ապա նրանց պատկանող նավերը ստիպված կլինեն ստանալ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի թույլտվությունը։
Օրինագծում առանձին պահանջ է սահմանվել նաև բոլոր փաստաթղթերում և բանակցություններում բացառապես «Պարսից ծոց» անվանումն օգտագործելու վերաբերյալ։ Փաստաթուղթն արդեն հանձնաժողովի հավանությանն է արժանացել և սպասում է խորհրդարանի լիագումար նիստում քննարկմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում