Ծեծկռտուք և իրավիճակի լարում ԱԺ-ում․ ի՞նչ է տեղի ունեցել պատգամավորների միջև
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակը կտրուկ լարվել է ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո, ինչը վերածվել է պատգամավորների միջև քաշքշուկի։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ամբիոնից կոչ է արել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին չծախսել ստացած պարգևավճարները՝ պնդելով, որ դրանք ենթակա են բյուջե վերադարձման։ Ղազարյանը հայտարարել է, որ պետական միջոցների վատնում է տեղի ունեցել, և այդ գումարները հետ են պահանջվելու։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով ելույթին, հորդորել է խոսել բացառապես օրակարգային հարցերի շուրջ, որից հետո անջատել է ընդդիմադիր պատգամավորի խոսափողը։
Դրանից հետո, երբ Էդգար Ղազարյանը ցած է իջել ամբիոնից և նրան է մոտեցել պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, դահլիճում իրավիճակը թեժացել է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ղալումյանը, իսկ ապա նաև իշխանական այլ պատգամավորներ հարձակվում ընդդիմադիր գործընկերների վրա։
Ստեղծված իրավիճակի պատճառով ԱԺ նիստերի դահլիճում հայտարարվել է ընդմիջում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում