«Դրական գնահատական տվեք». Ռուբեն Ռուբինյանի աղմկահարույց պատասխանը Շաքիի դեպքերի վերաբերյալ
06/10/2026 14:19
Կարդացեք նաև
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից ընտանիքի վրա կատարված հարձակմանը՝ պատասխանելով պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։
ԱԺ փոխնախագահը տեղի ունեցածը որակել է որպես հանցագործություն և ընդունել, որ նման միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում հանրության շրջանում խաղաղության գործընթացի ընկալման վրա։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել դրական գնահատել այն փաստը, որ Բաքուն Հայաստանին տեղեկացրել էր զինծառայողի անհետացման մասին՝ ընդգծելով, որ նման տեղեկատվության փոխանակումը հնարավոր է դարձել հենց խաղաղության օրակարգի շնորհիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում