Փեզեշքիանն առաջին անգամ կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին․ Փաշինյան-Պուտին առանձնազրույց չի պլանավորվում
07/10/2026 14:24
Կարդացեք նաև
Թուրքմենստանում սպասվող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստին առաջին անգամ կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Իրանի ղեկավարը հրավիրված է ինչպես ԱՊՀ բարձրաստիճան հանդիպմանը, այնպես էլ մասնակցելու է Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստան աշխատանքային այցով կժամանի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով գագաթնաժողովի շրջանակում հնարավոր երկկողմ հանդիպումներին՝ Ուշակովը մասնավորապես նշել է, որ Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում