Աննախադեպ դեպք ԱՄՆ-ում. Մահապատժի ենթարկված կինը ողջ է մնացել երկու թունավոր ներարկումից հետո
Կարդացեք նաև
ԱՄՆ Թենեսի նահանգում տեղի է ունեցել իրավական ու բժշկական նախադեպը չունեցող դեպք։ 50-ամյա դատապարտյալ Քրիստա Փայքը, որին փորձում էին մահապատժի ենթարկել թունավոր ներարկման միջոցով, ողջ է մնացել դեղամիջոցի երկու լրիվ չափաբաժին ստանալուց հետո։
Իրադարձությունները ծավալվել են սեպտեմբերի 30-ի երեկոյան, երբ բանտի աշխատակիցները ներարկել են պենտոբարբիտալ տեսակի թունավոր նյութը։ Գործընթացի մեկնարկից րոպեներ անց Փայքը մնացել է գիտակից վիճակում, բողոքել է ձեռքերի շրջանում ուժեղ այրոցից ու ցավից, ապա սկսել է խորը ու խանգարված շնչել։ Նույնիսկ երկրորդ չափաբաժնի ներարկումից հետո դատապարտյալի սիրտը չի կանգնել։
Փաստաբանների պահանջով մահապատժի ընթացքը անհապաղ կասեցվել է, և Փայքին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան միացրել են արհեստական շնչառության ապարատին։ Վերջին տվյալներով՝ նա արդեն անջատվել է շնչառական ապարատից, ուշքի է եկել և խոսում է, թեև ստացել է ձեռքերի լուրջ վնասվածքներ։
Բժշկական փորձագետները ենթադրում են, որ պատճառը կաթետերների սխալ տեղադրումն է եղել, ինչի հետևանքով նյութը երակ մտնելու փոխարեն լցվել է հյուսվածքների մեջ։ Պաշտպանական կողմը պահանջում է չեղարկել մահապատժի որոշումը և այն փոխարինել ցմահ ազատազրկմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում