«Սովորական կրիմինալ իրավիճակ է». Փաշինյանը՝ Շաքիում ադրբեջանցու կրակոցների և հայ կնոջ արձագանքի մասին

«Սովորական կրիմինալ իրավիճակ է». Փաշինյանը՝ Շաքիում ադրբեջանցու կրակոցների և հայ կնոջ արձագանքի մասին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում թեժ քննարկման թեմա է դարձել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, որտեղ ադրբեջանցին կրակ էր բացել հայ կնոջ ու նրա երեխաների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ադրբեջանցի հանցագործին փաստաբանելու մեջ՝ ընդգծելով, որ Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանը հերոսաբար պաշտպանել է իր երեխաներին և ինքնապաշտպանվել։

Ի պատասխան պատգամավորի հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը սովորական կրիմինալ միջադեպ է, որպիսիք Հայաստանում ամեն օր են պատահում։ Վարչապետի խոսքով՝ քաղաքացիները նման իրավիճակներում պետք է սպասեն իրավապահ մարմինների արձագանքին։

«Հասկանում եմ, մայրական բնազդը երբեմն ամեն ինչից շատ ուժեղ է, բայց երբ որ ոստիկանություն եք զանգում, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին։ Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ, ոչ մի բան բացարձակապես տեղի չէր ունենա»,- նշել է Փաշինյանը։ Նա նաև հավելել է, որ ընդդիմության մոտեցմամբ նման դեպքերում երկրում ռազմական դրություն կհայտարարվեր և բանակն առաջին մարտական վիճակի կբերվեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում