ԱԱԾ-ն չի հերքում․ Մեղրիում որոնում են սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիներին

ԱԱԾ-ն չի հերքում․ Մեղրիում որոնում են սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիներին

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սահմանային լուրջ միջադեպի մասին տեղեկություններ են շրջանառվում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը չի հերքել Մեղրիի սահմանամերձ Կուրիս գյուղում երեք ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման և նրանց ակտիվորեն փնտրելու վերաբերյալ լուրերը։

Ավելի վաղ «24News» լրատվականը հայտնել էր, որ գիշերը Կուրիսում տեղի բնակիչները նկատել են քաղաքացիական հագուստով երեք անձանց, որոնք, ըստ ականատեսների, եղել են ադրբեջանցիներ։ Գյուղացիների հետ կարճատև զրույցից հետո այդ անձինք դիմել են փախուստի, որից հետո բնակավայրում և հարակից տարածքներում մեկնարկել են որոնողական լայնամասշտաբ գործողություններ՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ։

Անվտանգային այս ռազմավարական հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից չեն հաստատել, բայց և չեն հերքել տեղեկությունը՝ առաջարկելով դիմել գրավոր հարցմամբ։ Լրատվամիջոցը շեշտում է, որ խոսքը հանրային անվտանգությանն ու պետական սահմանի անձեռնմխելիությանն առնչվող հույժ կարևոր թեմայի մասին է, որի վերաբերյալ պատկան մարմինները պարտավոր են հանդես գալ անհապաղ պաշտոնական պարզաբանումներով, այլոչ թաքնվել ամիսներ տևող գրավոր ընթացակարգերի հետևում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում