ԱՄՆ-ում նախկին զինվորականին կգնդակահարեն ուղիղ եթերում

ԱՄՆ-ում նախկին զինվորականին կգնդակահարեն ուղիղ եթերում

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը հայտարարել է բացառիկ որոշման մասին․ 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում 13 ծառայակցի սպանած նախկին մայոր Նիդալ Մալիք Հասանը դեկտեմբերի 3-ին կգնդակահարվի ուղիղ եթերում։ Սա 1945 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ ամերիկյան բանակը դատավճիռն ի կատար է ածելու գնդակահարության միջոցով։

Արտասովոր պատժամիջոցի և դրա հանրային հեռարձակման նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, որին պաշտոնապես աջակցել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Հեգսեթի խոսքով՝ մահապատիժն իրականացնելու են զինվորականները, իսկ պետությունը կապահովի գործընթացի լիակատար հանրայնությունը։ Ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենց հոգեհարազատ է այն տրամադրվածությունը, որն առկա էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Պաղեստինյան ծագումով ռազմական բժիշկ Նիդալ Հասանը 2009 թվականին կրակ էր բացել բուժզննում անցնող անզեն ծառայակիցների վրա։ 2013 թվականին ռազմական տրիբունալը նրան միաձայն դատապարտել էր մահապատժի՝ ահաբեկչական խմբավորումների գաղափարախոսությամբ առաջնորդվելու համար։ Հասանն իրեն երբևէ մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է փաստաբաններից և դատարանում հայտարարել, որ այդ քայլին դիմել է Աֆղանստանի մահմեդականներին պաշտպանելու մղումով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում