Ողբերգական դեպք բանակում․ Մահացել է ժամկետային զինծառայող

Ողբերգական դեպք բանակում․ Մահացել է ժամկետային զինծառայող

Հայաստանի Զինված ուժերում հերթական ողբերգական պատահարն է արձանագրվել։ Հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի բնակիչ էր։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։ «Իշխանություն» լրատվականին չի հաջողվել պաշտոնական մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն լրատվամիջոցի տեղեկությունները հաստատել են նաև այլ հավաստի աղբյուրներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում