«Հիջաբի արգելքից մինչև Անկարայի հետ լարվածություն»․ Նարինե Գաբրիելյանը՝ Ադրբեջանում սկսված գործընթացների մասին

«Հիջաբի արգելքից մինչև Անկարայի հետ լարվածություն»․ Նարինե Գաբրիելյանը՝ Ադրբեջանում սկսված գործընթացների մասին

Հասարակական գործիչ Նարինե Գաբրիելյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ ծավալվող իրադարձություններին և Թուրքիայում ու Ադրբեջանում սկսված բողոքի ալիքին՝ ընդգծելով, որ խնդիրն ունի ավելի խոր քաղաքական ենթատեքստ։

Գաբրիելյանը, մասնավորապես, գրել է․

Բոլորը հետևում են լուրերին այն մասին, որ Ադրբեջանում արգելվել է հիջաբով դպրոցական համազգեստը, աղջիկներին թույլ չեն տալիս մասնակցել դասերին, սոցիալական ցանցերը եռում են, իսկ Թուրքիայում և հենց Ադրբեջանում բողոքի ակցիաներ են սկսվել: Առաջին հայացքից սա սովորական կրոնական-սոցիալական հակամարտություն է: Բայց եթե ավելի մոտիկից նայենք «ներքին խոհանոցին», ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ և բոլորովին այլ պատճառով:

Ամեն ինչ պտտվեց նրանից, որ Անկարան մի քանի անգամ ուղղակիորեն և հրապարակավ հիշեցրեց՝ Ադրբեջանի հաղթանակը և Արցախում էթնիկ զտումները առաջին հերթին Թուրքիայի վաստակն են: Ըստ ամենայնի, նման հայտարարություններից հետո Բաքվից պահանջել են որոշակի պատասխան «ծառայություններ» կամ զիջումներ:

Սակայն Ալիևին պարտական ու պարտավորված լինելու դերը դուր չեկավ: «Ենի Ադրբեջան» կուսակցության ֆորումում նա թափանցիկ հասկացրեց, որ երկրի ներքին գործերին ոչ ոքի թույլատրված չէ միջամտել:

Արձագանքը չուշացավ: Սոցցանցերի թուրքական հատվածում իսկական փոթորիկ բարձրացավ. Ալիևին սկսեցին կոշտ քննադատել՝ հարցադրում անելով, թե ում նկատի ուներ «անշնորհակալը»: Եվ արդեն այս ծավալվող քաղաքական հովացման վրա հաջողությամբ ավելացավ հիջաբների թեման, որն ակնթարթորեն ալեկոծեց հասարակությանը:

Այնպես որ, գործն այստեղ ամենևին միայն դպրոցական դրես-կոդի մեջ չէ: Խաղերը շատ ավելի գլոբալ են ընթանում, և դրանց իրական մասշտաբը մենք շատ շուտով կտեսնենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում