Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան

Գերմանիայից արտաքսված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Երևան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ չարտերային չվերթն իրականացվել է այսօր։

Արտաքսված ՀՀ քաղաքացիների հստակ թվաքանակի մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում։ Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի վերաբերյալ։

Գերմանիայից նախորդ նմանատիպ չվերթն իրականացվել էր սեպտեմբերին։ Լրատվամիջոցի հաշվարկներով՝ սա ընթացիկ տարում Գերմանիայից Հայաստան ժամանած արտաքսման արդեն 6-րդ չվերթն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնաթիռն անմիջապես վերադարձել է Եվրոպական Միություն, ենթադրվում է, որ օդանավում եղել են բացառապես Հայաստանի քաղաքացիներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում