Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարին․ Քննարկվել են սահմանային երկաթուղիների վերականգնման հարցերը
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների համատեքստում ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղային համակարգը դարձնել մրցակցային և այն ինտեգրել հարևան պետությունների ու միջազգային երկաթուղային ցանցին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների շրջանակում ստեղծվող հնարավորություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերին ու դրանց իրագործման արդյունքում ակնկալվող հեռանկարներին։ Կողմերն անդրադարձել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ սեղմ ժամկետներում առկա հարցերը քննարկելու և հետագա քայլերը հստակեցնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում