«Ամեն հաջորդ պահի կարող ենք բացել սահմանը»․ Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա գործընթացի մասին

«Ամեն հաջորդ պահի կարող ենք բացել սահմանը»․ Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա գործընթացի մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ կողմերը ցանկացած պահի կարող են որոշում կայացնել սահմանը բացելու վերաբերյալ։ COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ երկխոսությունն ընթանում է բավականին ինտենսիվ մթնոլորտում, և կողմերն արդեն զգալի ճանապարհ են անցել անվստահության հաղթահարման ու տարբեր հարցերում համագործակցության հաստատման ուղղությամբ։ «Մեր երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է, ամեն հաջորդ պահի կարող ենք գալ որոշման՝ բացել Հայաստան-Թուրքիա սահմանը և՛ ուղևորափոխադրման, և՛ բեռնափոխադրման համար»,- ընդգծել է Միրզոյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը խոչընդոտում է այդ գործընթացին, ԱԳ նախարարը նշել է, որ թուրքական կողմում հաճախ են խոսում երկու գործընթացների զուգահեռ ընթանալու անհրաժեշտության մասին։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Հայաստանն այժմ խաղաղություն և առևտրային կապեր ունի Ադրբեջանի հետ, թեև ոչ ուղիղ աշխարհագրությամբ կամ սահմանով, և կյանքն առաջ է գնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում