«Սևանին էկոլոգիական աղետ չի սպառնում»․ Գևորգ Պապոյանը՝ Լիդիանի և Ամուլսարի հանքարդյունաբերության մասին
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներին և դրանց էկոլոգիական ազդեցությանը։ Նա ընդգծել է, որ ընկերության հանքերում աշխատանքներն իրականացվում են ամենավերջին տեխնոլոգիաներով և ժամանակակից մեթոդներով։
Խոսելով միջազգային չափանիշների և բնապահպանական ռիսկերի մասին՝ Գևորգ Պապոյանը նշել է․
«Լիդիանում այն, ինչ տեսնում եք, նույնը կարող եք տեսնել, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Մոնտանա նահանգի հանքերում։ Նույնը կարող եք տեսնել Կանադայի հանքերում։ Այսինքն՝ Կանադայի հանքերի և Լիդիանի հանքերի նկարները եթե դնեք իրար կողքի, եթե բնության մասին չիմանաք, չեք կարող ասել՝ որն է Հայաստանը, որը՝ Կանադան, որն է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը՝ Հայաստանը, որովհետև ամենավերջին տեխնոլոգիաներով և ամենաժամանակակից հանքարդյունաբերության մեթոդներով է արվում։ Հիմա դուք հիշեցնում եք, որ Սևանին և ջրերին որևէ էկոլոգիական աղետ չի սպառնում։ Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են երաշխավորել դա՝ կատարված հետազոտությամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում