ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը և մնալ կառույցում
Կարդացեք նաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, «Sputnik Արմենիա» մուլտիմեդիա հարթակի մասնակցությամբ կայացած տեսակամուրջի ընթացքում անդրադառնալով Երևանի դիրքորոշմանը, չի բացառել, որ Հայաստանը կարող է վերանայել իր մոտեցումներն ու շարունակել անդամակցությունը կառույցին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը կարող է ազդել քաղաքական որոշումների վրա։
Թաալաթբեկ Մասադիկովն իր խոսքում, մասնավորապես, նշել է․
«Ժամանակն անցնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, աշխարհում իրավիճակը փոխվում է։ Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը ճիշտ որոշում կընդունեն՝ մնալ մեր կազմակերպությունում, թե դուրս գալ դրանից»։
Միևնույն ժամանակ, կառույցի ղեկավարը հավելել է, որ կազմակերպությունից որևէ անդամ երկրի դուրս գալու կամ հեռացման հետ կապված հարցերը գտնվում են բացառապես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների իրավասության տիրույթում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում