«Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև»․ Զելենսկի
24/10/2026 13:21
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և ընդգծել, որ ինքը խաղեր չի խաղում Դոնալդ Թրամփի հետ՝ նշելով, որ հենց դրանում է իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարբերությունը։
Ուկրաինայի ղեկավարը մասնավորապես նշել է․ «Մենք երբեք քաղաքական թատրոն չենք սարքի ամերիկացիների հետ մեր հարաբերություններում: Նրանք պետք է իմանան մեր վերաբերմունքը, և մենք հարգում ենք մեր հանդեպ ամերիկյան վերաբերմունքը: Սա կարճ ճանապարհ է միմյանց ընդառաջ: Դա իրոք ինչպես ընտանիքում է․ դու պետք է ազնիվ լինես, խաղեր չխաղաս: Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ: Սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև: Ես նրա հետ ոչ մի խաղ չեմ խաղում: Ես ուղղակի, ազնիվ եմ, դա է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում