Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում․ Ֆլորիդայի համալսարանի մոտակայքում կան տասնյակ վիրավորներ
Կարդացեք նաև
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Ֆլորիդայի գյուղատնտեսական և մեխանիկական համալսարանի (FAMU) համալիրից ոչ հեռու։ Միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 24-ի երեկոյան Փերի փողոցում՝ համալսարանի տարածքում անցկացված ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո։
Ինչպես հայտնում է Թալահասիի ոստիկանությունը, միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ, որոնցից 11-ը ստացել են հրազենային վիրավորումներ։ Վիրավորների թվում կան 6 չափահաս և 6 անչափահաս։ Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսների վիճակը կայուն է։ Նախնական տվյալներով՝ հրաձգությանը նախորդել է վիճաբանություն, որը բռնկվել է մարդաշատ վայրում։
Համալսարանի մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ բուհի տարածքն անվտանգ է, սակայն հորդորել է տեղի բնակիչներին և ուսանողներին հեռու մնալ պատահարի վայրից։ Իրավապահ մարմինները շարունակում են դեպքի քննությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում