Բայրամովն խոսել է Վաշինգտոնի գագաթնաժողովի մասին
Կարդացեք նաև
Հայ հասարակությունը պետք է ընդունի և գիտակցի, որ խաղաղության հաստատումը հավասարապես կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Նիդերլանդների Թագավորության արտգործնախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի պնդմամբ՝ Բաքուն իր «բարի կամքն» է դրսևորել Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում։ Նա նշել է, թե ադրբեջանական կողմը ձեռնարկում է նաև միակողմանի քայլեր, որպեսզի բոլորի համար տեսանելի լինեն խաղաղ գործընթացի շոշափելի արդյունքները։
Միևնույն ժամանակ, Բայրամովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ հայտարարելով, թե Հայաստանում առկա են «ներքին հարցեր», և ադրբեջանական կողմը շարունակում է ուշադիր հետևել այդ գործընթացների զարգացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում