Տավուշում մոլորված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է ադրբեջանական կողմին․ ԱԱԾ
26/10/2026 16:06
Կարդացեք նաև
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ ՀՀ տարածքում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն և փոխանցվել այդ երկրի իրավասու մարմիններին:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված Յաշար Քասիմովը հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ադրբեջանցին Հայաստանի տարածքում հայտնվել էր մոլորվելու հետևանքով, ինչից հետո ձեռնարկվել էին համապատասխան գործողություններ նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում