Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը լիովին արդարացրել է Մամիկոն Ասլանյանին

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը լիովին արդարացրել է Մամիկոն Ասլանյանին

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը լիովին արդարացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանին՝ ավարտին հասցնելով շուրջ 5 տարի տևած դատական գործընթացը։

Որոշման մասին հայտնել է ինքը՝ Ասլանյանը՝ նշելով, որ դատարանի վճիռն իր համար անսպասելի էր։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ընդգծել է, որ արդարացումը վերաբերում է հենց այն հոդվածին, որի մեղադրանքով ինքը 2 տարի 7 ամիս գտնվել է անազատության մեջ (կալանքի տակ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում