Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան․ նրան դիմավորել է ԿԳՄՍ նախարարը

Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան․ նրան դիմավորել է ԿԳՄՍ նախարարը

Հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Իսպանիայի թագուհու այցը Հայաստան կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։ Եռօրյա այցի շրջանակներում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Բացի այդ, ծրագրված են այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մասնակցություն մշակութային միջոցառումներին՝ նվիրված հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում