«Գնամ, Նարեկ Կարապետյանի դուռը ծեծեմ, ասեմ՝ առաջադրվե՞ք»․ ԱԺ նախագահը քննադատել է ընդդիմությանը
27/10/2026 13:29
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում մեղադրել է ընդդիմությանը ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու և թեկնածուներ չառաջադրելու համար՝ դա անվանելով խնդրահարույց երևույթ։
Խոսելով ընդդիմադիրների նախկին հայտարարությունների մասին՝ Ռուբինյանը նշել է, որ ընդդիմությունը խոստանում էր ՏԻՄ ընտրություններում «կտրել իշխանության թևերը», սակայն ի վերջո ընդհանրապես չհայտավորվեց ընտրապայքարում։ Նա ընդգծել է, որ իշխանությունը պատասխանատու չէ ընդդիմադիր դաշտի պասիվության համար։ «Գնամ, Նարեկ Կարապետյանի դուռը ծեծեմ, ասեմ՝ խնդրում եմ առաջադրվե՞ք, գնամ իրենց խմբակցությունից մարդ գտնեմ, ասեմ՝ առաջադրվեք, ի՞նչ անեմ»,- իր խոսքում եզրափակել է ԱԺ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում