Իլհամ Ալիև․ «Ադրբեջանը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում»
Կարդացեք նաև
Ադրբեջանը Հարավային Կովկասում ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ, որն անկախ պետությունների պատմության մեջ նախկինում երբևէ չի եղել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընթացող «Երկխոսություն հանուն ընդհանուր ապագայի» խորագրով Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։
Իր ելույթում Ալիևը համեմատական է անցկացրել 2024 թվականին կայացած նախորդ համաժողովի հետ՝ նշելով, որ անցած երկու տարիների ընթացքում տարածաշրջանում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Որպես դրական զարգացում՝ նա առանձնացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը, որի համաձայնագիրը նախաստորագրվել էր անցյալ տարվա օգոստոսին։ Ադրբեջանի ղեկավարը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ փաստաթուղթը նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Նրա խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարների կողմից համաձայնագրի նախաստորագրումից բացի ստորագրվել է նաև եռակողմ հռչակագիր, որտեղ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես վկա, ինչը, ըստ Ալիևի, ամրապնդել է տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում