ԱԺ-ն վավերացրեց ԹՐԻՓՓ-ի մասին հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ԹՐԻՓՓ-ի մասին հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը համաձայնություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։

Փաստաթղթի քվեարկությունն անցավ քաղաքական սուր տարաձայնությունների ֆոնին․ ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին։ Արդյունքում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ նախագիծը վավերացվեց 63 կողմ, 32 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Միևնույն ժամանակ, խորհրդարանը քննարկեց և ընդունեց նաև կառավարության ներկայացրած մեկ այլ կարևոր փաստաթուղթ՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին նախագիծը, որն արժանացավ 92 կողմ, 0 դեմ և 8 ձեռնպահ ձայների աջակցությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում