Երեխաների իրավունքներն ու տեսախցիկները դպրոցներում․ քննարկում ՄԻՊ-ին առընթեր խորհրդում
Կարդացեք նաև
ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի առցանց նիստի ընթացքում օրակարգային են դարձել դպրոցներում անվտանգության ապահովման և սովորողների անձնական տվյալների պաշտպանության հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում տեղադրված տեսահսկման համակարգերի կիրառման իրավական ու գործնական կողմերին, տեսախցիկների տեղադրման կարգերին և աշակերտների գաղտնիության պահպանման մեխանիզմներին։
Քննարկվել են նաև սովորողների պաշտպանության թիմերի արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ավարտին հստակեցվել են Խորհրդի առաջիկա անելիքները։ ՄԻՊ գրասենյակը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու քայլերը երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց ձայնը լսելի դարձնելու և որոշումների կայացման մեջ ներգրավվածությունն ապահովելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում