Սահմանազատման հաջորդ փուլը կանցկացվի Սյունիքում․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է հայտնել TRIPP նախագծի մասին
02/11/2026 12:49
Կարդացեք նաև
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքի մարզում՝ TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված հատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին»,- նշել է Գրիգորյանը։ Նա հավելել է, որ իշխանությունները մտադիր են մեկնարկել էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհի և երկաթգծի նախագծային աշխատանքները, և ընդգծել, որ այդ բոլոր երեք ենթակառուցվածքներն էլ կառուցվելու են Սյունիքի մարզում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում