Զինված միջադեպ Իրան-Ադրբեջան սահմանին․ սահմանախախտը չեզոքացվել է ադրբեջանցի սահմանապահների կողմից

Զինված միջադեպ Իրան-Ադրբեջան սահմանին․ սահմանախախտը չեզոքացվել է ադրբեջանցի սահմանապահների կողմից

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտնել է Իրանի տարածքից պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարած անձի չեզոքացման մասին, ով ձերբակալության ընթացքում զինված դիմադրություն է ցույց տվել։ Գերատեսչության փոխանցմամբ՝ «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալի հերթապահ խումբը նկատել է սահմանախախտների տեղաշարժը Իրանից դեպի Ադրբեջանի տարածք։

Ահազանգից անմիջապես հետո տարածքը շրջափակվել է, և սահմանապահները կանգառի հրահանգ են տվել։ Հետապնդման ընթացքում արձակվել են նախազգուշական կրակոցներ, սակայն սահմանախախտներից մեկը, չենթարկվելով օրինական պահանջներին, կրակ է բացել սահմանապահների ուղղությամբ։ Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով կիրառվել է զենք, ինչի հետևանքով կրակողը վնասազերծվել է։ Միջադեպի մասին սահմանապահ ներկայացուցչության ալիքներով տեղեկացվել է իրանական կողմը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ Ադրբեջանի ՊՍԾ-ն ու Զինվորական դատախազությունը համատեղ քննչական աշխատանքներ են իրականացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում