Արյունալի Հելոուին ԱՄՆ-ում․ 11 նահանգում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարությունների ընթացքում գրանցված զինված միջադեպերի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, իսկ տասնյակ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ «USA Today»-ի փոխանցմամբ՝ ողբերգական հրաձգություններ են արձանագրվել երկրի 11 նահանգներում։
Ամենամեծ թվով կորուստները գրանցվել են Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, որտեղ նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան՝ ընդամենը 75 րոպեի ընթացքում, տեղի է ունեցել երեք առանձին հրաձգություն։ Դրանց հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել։ Զինված միջադեպեր են արձանագրվել նաև Դելավեր նահանգում․ Էլենդեյլ քաղաքում Հելոուինի բացօթյա երեկույթի ժամանակ սպանվել է 17-ամյա աղջիկ, իսկ ութ մարդ վիրավորվել է, մինչդեռ Նյուարկ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ հրաձգության պատճառով տուժել է վեց քաղաքացի։ Բացի այդ, զոհեր և վիրավորներ են գրանցվել Կալիֆոռնիա, Միչիգան, Արկանզաս, Կոլորադո և Միսիսիպի նահանգներում, որտեղ միջադեպերի մի մասը տեղի է ունեցել գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում և համալսարանների հարակից տարածքներում։ Իրավապահ մարմինները շարունակում են քննել դեպքերի հանգամանքները, սակայն հրաձգությունների միջև փոխկապակցվածության մասին տվյալներ դեռևս չեն հաստատվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում