Փաշինյանը Բելգիայում կմասնակցի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին
03/11/2026 11:43
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Այցի ընթացքում Կառավարության ղեկավարը մասնակցելու է Euronews հեռուստաընկերության կողմից կազմակերպված «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո։
Բրյուսել կատարած այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հայաստանի վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ՝ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր քննարկելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում