Փաշինյանը փորձում է առևտուր անել Սամվել Կարապետյանի կալանավորմամբ․ Նարեկ Կարապետյան

Փաշինյանը փորձում է առևտուր անել Սամվել Կարապետյանի կալանավորմամբ․ Նարեկ Կարապետյան

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ իշխանություններին մեղադրելով քաղաքական առևտրի փորձերի մեջ։ Պատգամավորի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին, երկրորդ անգամ է փորձում իր բախտը․ առաջին փորձը կապված էր եկեղեցու հետ, որը չէր հաջողվել, իսկ այժմ փորձ է արվում հարցը կապել Սահմանադրության փոփոխությունների հետ։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իշխանությունն առաջարկում է Սամվել Կարապետյանի ազատ արձակումը՝ դրա դիմաց ակնկալելով Սահմանադրության հանրաքվեի անցկացման հնարավորություն։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցող գործընթացները բացառապես քաղաքական ճնշման և ապօրինի սակարկությունների տիրույթում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում