Լրանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օծման և գահակալության 27-րդ տարեդարձը
Կարդացեք նաև
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է։ Այս նշանակալի իրադարձության առիթով հնչել են ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ՝ Վեհափառ Հայրապետին կենաց արևշատություն, անսասանություն և անսպառ եռանդ մաղթելով իր սրբազան հովվապետական առաքելության մեջ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած բազում մարտահրավերների համատեքստում ընդգծվում է, որ Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են հավատացյալներին՝ ամուր մնալու քրիստոնեական հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահպանելու այն արժեքները, որոնցով Եկեղեցին դարեր շարունակ դաստիարակել է իր զավակներին։ Միասնական աղոթք է բարձրացվում առ Աստված, որպեսզի Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի երկրի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում