Դատական սաբոտաժ թե՞ միտումնավոր ձգձգում. Կաթողիկոսի գործով նիստը չկայացավ
Կարդացեք նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ հարուցված քրեական գործով նախատեսված դատական նիստը չի կայացել մեղադրող դատախազների և տուժողի չներկայանալու պատճառով։ Դատարանի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ դատախազության չներկայանալը պատահական չէ և միտված է դատավարական գործընթացը միտումնավոր ձգձգելուն։ Ըստ նիստերի քարտուղարի հրապարակած տեղեկության՝ մեղադրող դատախազը բացակայում է այլ գործով ծանրաբեռնվածության պատճառով, սակայն պաշտպանական կողմն այս հիմնավորումը լուրջ կասկածելի է համարում։ Արա Զոհրաբյանի խոսքով՝ քրեական գործով ներգրավված է երեք կամ չորս մեղադրող դատախազ, և անհասկանալի է, թե ինչպես կարող է ամբողջական դատախազությունը հղվել նման պատճառաբանությամբ՝ ըստ էության սաբոտաժի ենթարկելով նման հանրային հնչեղություն ունեցող դատական գործընթացը։
Պաշտպանական կողմը հիշեցնում է, որ Վեհափառ հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին առաջադրված մեղադրանքներն ի սկզբանե անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմքից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում