Թրամփն ակնկալում է Սի Ծինփինի և Պուտինի հետ քննարկել Իրանի և Ուկրաինայի հարցերը
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (APEC) առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում մտադրված է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ֆլորիդայից Վաշինգտոն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հաստատել է իր մասնակցությունը նոյեմբերի 18-19-ը Շենչժենում տեղի ունենալիք գագաթնաժողովին։ Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով քննարկվելու են միջուկային զինաթափման և Իրանում պատերազմը դադարեցնելու հրատապ հարցերը։
Ավելի վաղ հոկտեմբերին Թրամփը հայտարարել էր սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին պատրաստ լինելու մասին, մինչդեռ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Մոսկվան առաջարկել է հանդիպումն օգտագործել նաև Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման ուղիները քննարկելու նպատակով։ Բացի այդ, CBS հեռուստաընկերության «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը վստահություն էր հայտնել, թե կողմերը մոտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության գալուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում