2027 թվականին թոշակների բարձրացման լրացուցիչ միջոցներ չկան. Վահե Հովհաննիսյանի պարզաբանումը

2027 թվականին թոշակների բարձրացման լրացուցիչ միջոցներ չկան. Վահե Հովհաննիսյանի պարզաբանումը

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2027 թվականին թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան։

«Հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով նախկինում շրջանառվող այն հայտարարություններին, թե թաղման նպաստի գումարները նախատեսվում էր ուղղել թոշակների բարձրացմանը, ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ քանի որ հասարակությունում մտահոգություններ են հնչել, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է այդ որոշումն առայժմ չընդունել, համապատասխան միջոցները չեն ուղղվի այդ նպատակին, ինչը, ըստ նրա, տրամաբանական է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում