Թրամփն ու Սի Ծինփինը պայմանավորվել են ԱԲ-ին չվստահել խոշոր ռազմական գործողությունները

Թրամփն ու Սի Ծինփինը պայմանավորվել են ԱԲ-ին չվստահել խոշոր ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ արհեստական բանականությունը չպետք է ինքնուրույն որոշումներ կայացնի խոշոր ռազմական գործողություններ իրականացնելու շուրջ։ Այս մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Բեսենթի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության առանցքում մարդու դերի պահպանումն է։ Նա ընդգծել է, որ արհեստական բանականության հետ կապված ցանկացած ռազմական որոշման կայացմանը մարդը պետք է միշտ մասնակցի, և համակարգերին չի կարելի թույլ տալ ինքնուրույնաբար խոշոր ռազմական գործողություններ իրականացնել։

Ֆինանսների նախարարը նաև փոխանցել է, որ Վաշինգտոնի և Պեկինի ղեկավարները մանրամասն քննարկել են միջուկային զենքի չտարածմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում կողմերը շոշափել են առևտրային քաղաքականության և արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման հետ կապված հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում