«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատապարտել է նոր Սահմանադրության նախագիծը
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Քաղաքական ուժի տարածած տեքստում մասնավորապես ասվում է.
«Ալիևը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօր ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մեր այն գնահատականը, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Ալիևի պահանջներին համահունչ օրակարգ և պատրաստ է իր քաղաքական շահառուի պահանջով մերժել Հայաստանի անկախությունը։
Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից և թույլ չեն տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»։ Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա։
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը։ Այո՛ անկախ Հայաստանին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում