ՀԱՊԿ-ն հեռացման հարց չի քննարկում. Մասադիկովը՝ անվտանգության երաշխիքների մասին
Կարդացեք նաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի քննարկում Հայաստանին շարքերից հեռացնելու հարցը, իսկ հանրապետության նկատմամբ անվտանգության երաշխիքները շարունակում են գործել։ Այս մասին ТАСС-ին և Евразимут ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը։
Գլխավոր քարտուղարի պարզաբանմամբ՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման որոշումը հարկադրված քայլ է եղել, որը բխել է ֆինանսական կարգապահության պահանջներից։ Նա նշել է, որ Երևանը 2024 թվականից չի փոխանցում անդամավճարները, մինչդեռ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ երկու տարուց ավելի կուտակված պարտքի դեպքում սահմանափակվում են թե՛ ձայնի իրավունքը, թե՛ քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը։ Մասադիկովը կրկին շեշտել է, որ Հայաստանի հեռացման հարց օրակարգում չկա, և երկիրը պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները։
Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում էին ընդունել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև կառույցում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներ առաջադրելու իրավունքից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում