Մտքի ուժով համակարգչի կուրսոր. Neuralink-ը նոր փորձարկման թույլտվություն է ստացել

Մտքի ուժով համակարգչի կուրսոր. Neuralink-ը նոր փորձարկման թույլտվություն է ստացել

Իլոն Մասկի ուղեղային իմպլանտների մշակմամբ զբաղվող Neuralink ընկերությունը ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունից (FDA) թույլտվություն է ստացել Միացյալ Նահանգներում լայնածավալ կլինիկական փորձարկում սկսելու համար։

LINK Pivotal Study անվանումը կրող փորձարկման ընթացքում ուսումնասիրվելու է՝ արդյոք Neuralink-ի ուղեղային իմպլանտը կարող է օգնել ALS-ի (կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ) հետևանքով ծանր կաթված ունեցող մարդկանց մտքի ուժով կառավարել համակարգիչներն ու այլ թվային սարքերը։ Իմպլանտը գրանցում է ուղեղի ազդանշանները և դրանք վերածում հրահանգների՝ թույլ տալով օգտատերերին առանց ձեռքերի շարժման կառավարել համակարգչի կուրսորն ու սեղմումներ կատարել։

Neuralink-ի տվյալներով՝ նախորդ հետազոտությունների շրջանակում ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում ավելի քան 30 մարդ արդեն ստացել է ընկերության իմպլանտները։ Նոր կլինիկական փորձարկման նպատակն է լրացուցիչ գնահատել իմպլանտի անվտանգությունը և դրա արդյունավետությունը երկարաժամկետ օգտագործման ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում