ՏԻՄ ընտրություններ. 11 ահազանգ՝ ժամը 16:00-ի դրությամբ
Կարդացեք նաև
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 ծառայություն ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգի պահպանություն։
Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար ներկայացվել է 148 դիմում, որոնցից 89-ը բավարարվել են, իսկ 44-ը՝ մերժվել։
Ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ՝ ձև 9, ստացել է 26 քաղաքացի։ Ծառայության Զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ահազանգեր չեն գրանցվել, իսկ շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում