Վարորդները գործադուլ են սկսել. պահանջում են տրանսպորտի ուղեվարձի թանկացում (ֆոտոշարք)

Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին Նոր Նորքի 9-որդ զանգվածում գործադուլ են անցկացնում բոլոր երթուղայինների և ավտոբուսների վարորդները: Նրանք դադարեցրել են վարել մեքենաները, և դրանք կանգնեցնելով՝ գործադուլ են սկսել: Վարորդները պահանջում են վարել միայն այն դեպքում, եթե բարձրանա տրանսպորտի ուղեվարձը: Այստեղ է Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Մելիք Նավասարդյանը: Նա զրուցեց բոլոր վարորդների հետ, խոստացավ օգնել և հանդիպել արդեն Քաղաքապետարանում՝ խնդիրը քննարկելու համար: Այս պահին վարորդներն իրենց տրանսպորտային միջոցներով գնում են այնտեղ: Նշենք, որ գործադուլ են սկսել նաև Երևան քաղաքի այլ վարչական շրջանների երթուղային ուղիները սպասարկող վարորդները (ինչպես օրինակ՝22 և 45 համարի երթուղայինները, 27 համարի ավտոբուսը և այլն):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/280948/

Հետևեք մեզ նաև Telegram-ում