Ելիսեյան պալատի նոր բնակիչ թե՞ նախագահության շարունակություն
26/12/2014 14:07
Նմանատիպ
Նաիրա Գրեյսիի ֆեյսբուքյան էջից`
Ֆրանսուա Օլանդը որպես Սուրբ Ծննդյան նվեր ստացել է երկամսյա մի լաբրադոր: Մոնրեալի նախկին ֆրանսիացի զինյալների ֆեդերացիան է, որ նրան առաջարկել է այս նվերը, նմանատիպը, որն ուներ Ֆրանսուա Միտերանը: Հանրապետության նախագահի գործընկներներից մեկը, ըստ Le Parisien-ի, համոզված է. «Ընդունելով այս շունը` երաշխավորվում է պետության և Նախագահության շարունակությունը», – ասում է նա ժպիտով: Որոշ մեկնաբաններ լաբրադորի որդեգրման մեջ միտում են տեսնում Օլանդի կողմից վերանախագահելու մի փոքր ավելի երկար: Սակայն, միգուցե և այդպես չէ, քանի որ սկսած Վալերի Ժիսկար դ’Էստենից հինգերորդ հանրապետության բոլոր նախագահներն ունեցել են լաբրադոր, և սա աստիճանաբար դարձել է ավանդույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում