Առաքյալների տոնին Մայր Աթոռում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի
27/11/2026 16:20
Կարդացեք նաև
Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով այդ օրը հռչակվել է նաև Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։
Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչև ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում, որտեղ զետեղված են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
Հավատացյալներին հրավիրում են աղոթական մասնակցություն ունենալ նախատոնակին և Սուրբ Պատարագին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում