Մ.Քոլոյանը դուրս է մնացել ազատ ոճում լողի օլիմպիական մրցապայքարից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերի շրջանակում այսօր Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ պետք է ելույթ ունենային:

Լողորդ Միքայել Քոլոյանը, ով հանդես էր գալիս 100մ ազատ ոճում, 60 լողորդների մեջ գրավել է 44-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Կիսաեզրափակիչ անցնելու համար Քոլոյանից պահանջվում էր գրավեր առնվազն 16-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժ. 22։00-ին Առաքել Միրզոյանը օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի ծանրամարտի 69կգ քաշային կարգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում