Տհաս, կիսագրագետ ռուսը չէր կարող գիշերով կողմնորոշվել ու շարժվել դեպի Թուրքիայի սահմանը

Տհաս, կիսագրագետ ռուսը չէր կարող գիշերով կողմնորոշվել ու շարժվել դեպի Թուրքիայի սահմանը

Համլետ Աբրահամյանը գրում է`

Գյումրիում սահմռկեցուցիչ հանցանք գործած այդ ռուս զինվորը մեկ ամիս է ինչ ծառայում է ռուսական 102-րդ զորակայանում։ Նոր ծառայության եկած զինվորին մեկ ամսում մեկ կամ երկու անգամ հազիվ քաղաք դուրս գալու թույլատվություն տված լինեն։ Նա այդ մեկ կամ երկու անգամով չէր կարղ ծանոթանալ, մտերմանալ ու ինչ որ հողի վրա այնպես թշնամանալ սպանդին զոհ դարձած ընտանիքի կամ նրա որևէ անդամի հետ, որ այդպիսիս սրասափելի հանցանք կատարեր։ Նա նաև պատահաբար չի հայտնվել այդ բնակարանում։ Գիշերով զորակայանը ավտոմատը ձեռքին լքած զինվորը պատահական թափառումների չէր դուրս գա, որ մի բաց դուռ տեսներ ու ներս մտներ սկսեր մարդկանց գնդակահարել։
Սա վրեժ չի, սա կենցաղային հողի վրա թշնամանքի հանգուցալուծում չի։ Սա թալանն կամ զինված հափշտակություն չի զուգակցված սպանություններով։ Սա նաև խելագարության նոպայի բռնկում չի որովհետև մարդը շոր ու կոշիկ է փոխել, զենքը հատուկ մի նկատելի տեղում դրել ու նոր է հեռացել հանցանքի վայրից։
Սա պարզ սադրիչ սպանություն է ամենահրեշավոր ձևերով որպեսզի սադրանքը կատարյալ լինի ու անպայման աշխատի։
Սա նաև մեկ հոգու ձեռի գործ չի։ Այդ տհաս կիսագրագետ ռուսը չէր կարող գիշերով կողմնորոշվել ու շարժվել դեպի Թուրքիայի սահմանը առանց լուրջ նախապատրաստական ու ուսուցողական վարժանքների։
Իմ համեստ կարծիքով սա հատուկ կազմակերպված սադրանք է` բավականին լուրջ նպատակներ հետապնդող և հեռուն գնացող սպասելիքներով։
Ինչևէ, կապրենք կտեսնենք։
Ցանկանանք շուտափույթ առողջացում վիրավոր փոքրիկին, իսկ նրա զոհ գնացած հարազատներին էլ Աստծո արքայությունը։
Մեր երկրին ու ժողովրդին էլ էլ համբերություն և սառը դատողություն սխալ քայլեր ու սխալ եզրահանգումներ չանելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում