Հայ հեռացատկորդները դուրս են մնացել օլիմպիական խաղերի որակավորման փուլից . Այսօր մրցապայքարի դուրս կգա ծանրամարտիկ Ն.Վարդանյանը

Երեկ կայացել է 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի թեթև աթլետիկայի մրցումների տղամարդկանց հեռացատկի որակավորման փուլը, որին հանդես են եկել Հայաստանը ներկայացնող երկու հեռացատկորդները՝ Վարդան Փահլևանյանն ու Արսեն Սարգսյանը։

Հայ մարզիկները, սակայն, անհաջող են հանդես եկել՝ դուրս մնալով որակավորման փուլից։ 40 մեկնարկած մարզիկների մեջ Վարդան Փահլևանյանը 40-րդն էր՝ 6.55մ ցուցանիշով, իսկ Արսեն Սարգսյանը՝ 25-րդը՝ 7.62մ արդյունքով։

Եզրափակիչ փուլ անցնելու համար նրանց անհրաժեշտ էր կատարել էր օլիմպիական նորմատիվը, որը հավասար էր 8.10մ, կամ լինել 12 լավագույնների թվում։ Այս խաղերում 12-րդ որակավորված մարզիկի արդյունքը՝ 7.92մ էր։

Այսօր Լոնդոնում Հայաստանը ներկայացնող մեկ մարզիկ կփորձի վաստակել օլիմպիական մոդալ:

Ծանրամարտի 94կգ քաշային կարգում հանդես կգա Նորայր Վարդանյանը։ Մրցելույթին հայկական ժամանակով կարելի է հետևել ժամը 22։00-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում