Հայաստանում վարորդներ չկա՞ն թե՞ ուղևորների թիվն է պակասել. մի քանի երթուղիներ սպասարկող ավտոբուսներ դադարեցնում են գործունեությունը
Նմանատիպ
Այսօրվանից Երևանի մի քանի երթուղիներ սպասարկող ավտոբուսները դադարեցրել են իրենց գործունեությունը: Մասնավորապես, երթուղի դուրս չեն եկել 11, 15,31, 32, 51 համարի ավտոբուսները:
Պարզվում է, Երևան ներկրված չինական ավտոբուսներից 80-ը դեռևս երթուղի դուրս չեն եկել: Հենրիկ Նավասարդյանն ասում է, որ պատճառը վարորդների բացակայությունն է` վարորդներ չկան ոչ թե այն պատճառով, որ գծատերերի պահանջները մեծ են, այլ պարզապես «D» կարգ ունեցող վարորդների պակաս կա հանրապետությունում: Այդուհանդերձ, նա հավատացրեց, որ այս ամսվա ընթացքում կբացվի ևս 3 ավտոբուսային երթուղի, որոնցում կշահագործվեն չինական ավոտբուսները:Վարորդներից մեկն ասաց, որ գործունեությունը դադարեցնելու հրահանգը տրված է քաղաքապետարանի կողմից: «Առավոտյան մեր ղեկավարությունն ասաց, որ էլ չենք քշելու: Ասաց, որ քաղաքապետարանից ասել են՝ չեն կարողանում աշխատել, ծախսերի մեջ չեն տեղավորվում, պահեստամասերը թանկացել են և այլն»:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրեց, որ ավտոբուսների երթուղիներում շտկումներ են կատարվում և նույն երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկը հանվում է, թողնվում է մեկը. «Այո, այս օրերին երթուղիների շտկման աշխատանքներ են կատարվում: Այսօր ուղևորները այնքան են պակասել, որ նույն ուղղությամբ անցնող ավտոբուս իմաստ չունի պահել, մեկը լիովին բավարար է»: Հենրիկ Նավասարդյանը հավելեց, որ առաջիկա օրերին մի քանի ավտոբուսների երթուղիները կդադարեցվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում